Նորություններ
-
12/10/2026
Դար 21 Հեռուստաընկերության «Օրդ բարի» առավոտյան ծրագրին հյուրընկալվել էին «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» կազմակերպության տնօրեն Մարինե Ավետիսյանն ու Իրավատերերի Խորհրդի անդամ Կարեն Արիստակեսյանը։ Նրանք մասնավորապես խոսեցին, թե այսօր՝ արհեստական բանականության դարաշրջանում ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած ստեղծագործողները, ովքե՞ր են հիմնական իրավախախտները, ի՞նչ է անում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿՆ» այդ ուղղությամբ և ո՞րն է պետության դերակատարումը հեղինակային իրավունքի պաշտպանության շղթայում։Կարդալ ավելին -
23/09/2026
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող հասարակական կազմակերպությունը, ի դեմս՝ տնօրեն Մարինե Ավետիսյանի և Իրավատերերի խորհրդի անդամ Կարեն Արիստակեսյանի, հյուրընկալվել էր Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում։Կարդալ ավելին -
11/09/2026
Սկանդինավյան երկրների (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա և Ֆինլանդիա) սպառողները կոչ են անում ապահովել ավելի մեծ թափանցիկություն, ընտրության հնարավորություն և ստեղծագործողների իրավունքների պաշտպանություն, քանի որ արհեստական բանականությունն ավելի ու ավելի է ներթափանցում առօրյա կյանք։ CISAC-ի անդամ KODA, TONO և Teosto կազմակերպությունների պատվերով YouGov-ի իրականացրած «Թվային երաժշտությունը Սկանդինավյայում» նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սկանդինավյան երկրներում արհեստական բանականության օգտագործումը ընդամենը երկու տարվա ընթացքում ավելի քան եռապատկվել է՝ 2024 թվականի 20%-ից հասնելով 2026 թվականի 66%-ի։Կարդալ ավելին -
31/07/2026
Մյունխենի տարածաշրջանային դատարանը նախադեպային վճիռ է ընդունել ամբողջ աշխարհում ստեղծագործողների իրավունքների պաշտպանության հարցում։ Մասնավորապես, դատարանն արձանագարել է, որ Suno-ն (երաժշտություն գեներացնող արհեստական բանականության ծառայություն) խախտել է գործող ամերիկյան և գերմանական հեղինակային իրավունքի օրենսդրությունը՝ ԱՄՆ-ում GEMA-ի (Գերմանական GEMA կատարողական իրավունքների ընկերություն) երգացանկից աշխարհահռչակ երգերն օգտագործելով ի շահ իրեն, այն է՝ արհեստական բանականության համակարգը ուսուցանելու նպատակով, ինչպես նաև այդ ստեղծագործությունները պահպանելով իր համակարգում և առանց թույլտվության վերարտադրելով դրանք։Կարդալ ավելին -
15/06/2026
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ամենասիրելի և անմահ երգերը կհնչեն կենդանի կատարմամբ՝ ֆրանսացի երգիչ Տիտիանոյի առանձնահատուկ մեկնաբանությամբ։ Հունիսի 19-ից հուլիսի 3-ը անցկացվող «Ազնավուրի ձայնը» համերգաշարի ընթացքում նախատեսված է 7 համերգ Հայաստանի տարբեր քաղաքներում (Վաղարշապատ, Իջևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Կապան, Գորիս)։ Համերգաշարն առանձնանում է նաև նրանով, որ կազմակերպիչները կարևորել են հեղինակային իրավունքի պահպանության կարևորությունը և գովազդային արշավի պաշտոնական բոլոր ազդագրերին բարեխիղճ ձևով զետեղել «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» տարբերանշանը։Կարդալ ավելին -
06/06/2026
Հեղինակների և կոմպոզիտորների ընկերությունների միջազգային համադաշնությունը (CISAC) նշել է իր հիմնադրման 100-ամյակը՝ հունիսի 4-ին Փարիզում կայացած ամենամյա Գլխավոր ասամբլեայի ժամանակ, որը համախմբել էր ավելի քան 450 ստեղծագործողների ողջ աշխարհից։ CISAC-ի հիմնադրման 100-ամյակի հանդիսության ժամանակ, CISAC-ի նախագահ, հայտնի ABBA խմբի հիմնադիր Բյորն Ուլվեուսը (Björn Ulvaeus) ներկայացրել է մտորումների տեղիք տվող իր հիմնական ելույթը՝ մեր ժամանակների ամենակարևոր հարցերից մեկի շուրջ. Արդյո՞ք սկզբնաղբյուրը կարևոր է։Կարդալ ավելին -
05/06/2026
Հեղինակների և կոմպոզիտորների ընկերությունների միջազգային համադաշնությունը (CISAC) հունիսի 4-ին Փարիզում կայացած իր տարեկան Գլխավոր ասամբլեայի ընթացքում նշեց հիմնադրման 100-ամյակը՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 450 ստեղծագործողի։ Այս կարևոր իրադարձությանը Հայաստանը ներկայացնում էին ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ գլխավոր տնօրեն Մարինե Ավետիսյանը և Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Շուշիկ Մխիթարյանը։Կարդալ ավելին -
23/04/2026
Հայաստանի կինոգործիչների միությունն այսուհետ պաշտոնապես հանդիսանում է «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» կազմակերպության գործընկեր անդամ։Կարդալ ավելին -
18/04/2026
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող հասարակական կազմակերպության Իրավատերերի խորհրդի նիստ հրավիրելու մասինԿարդալ ավելին -
15/04/2026
ԱՄՆ Առևտրի նախարարության (CLDP) նախաձեռնությամբ, ապրիլի 12-14-ը Երևանում անցկացվեց «Մտավոր սեփականության տարածաշրջանային համաժողովը», որին մասնակցում էին մասնագետներ և փորձագետներ՝ ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Վրաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, ինչպես նաև Հայաստանից, որոնց թվում էին նաև «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» կազմակերպության մասնագետները, ի դեմս Իրավաբանական բաժնի պետ՝ Լիաննա Գևորգյանի և Միջազգային համագործակցության և փոխգործակցության բաժնի պետ Շուշիկ Մխիթարյանի։Կարդալ ավելին -
02/04/2026
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանն այսօր այցելել էր «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող հասարակական կազմակերպություն: Ռեժիսորը մեծանուն հայ բանաստեղծ Վահան Տերյանի մասին նկարվող իր նոր ֆիլմի սցենարը ավանդադրեց (ի պահ հանձնեց) «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ին:Կարդալ ավելին -
01/04/2026
Հեղինակային իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող իսպանական SGAE կազմակերպությունը մարտի 25-26-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում հյուրընկալել էր CISAC («Հեղինակների և կոմպոզիտորների ընկերությունների միջազգային համադաշնության») անդամ երկրների պատվիրակություններին։ CISAC-ն ամբողջ աշխարհում ներկայացնում է ավելի քան 5 միլիոն հեղինակների և այլ իրավատերերի։ Կազմակերպությանը անդամակցում է 111 պետության 228 կազմակերպություն:Կարդալ ավելին -
26/02/2026
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի ներդրումային խորհրդի ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի կողմից կազմակերպվել էր աշխատաժողով, որի ընթացքում քննարկվեցին «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրությամբ նախագիծը։Կարդալ ավելին -
08/12/2025
Իրավաբանական և ֆիզիկական անձինք (նաև՝ անհատ ձեռնարկատերերը), որոնք ունեն Կազմակերպությանը անդամագրվելու ցանկություն, փոստով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստով) կամ Կազմակերպության պաշտոնական կայք-էջի (www. Armauthor.am) միջոցով առաքում կամ անձամբ ներկայացնում են Կազմակերպություն՝ սույն Կանոնակարգով նախատեսված հետևյալ փաստաթղթերը, որոնց մի մասի ձևանմուշները զետեղված են Կազմակերպության պաշտոնական կայք-էջում:Կարդալ ավելին -
07/12/2025
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» Կազմակերպության անդամը իրավունք ունի մասնակցել Կազմակերպության գործունեությանը՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև՝ Կազմակերպության կառավարման և այլ մարմինների որոշումների համատեղ ընդունմանը, եթե իր մասնակցությունն այդ որոշումների ընդունման համար անհրաժեշտ է:Կարդալ ավելին -
06/12/2025
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» Կազմակերպությանն, առանց ազգային, սեռային, կրոնական (դավանաբանական) խտրության, կարող են անդամագրվել և որպես Կազմակերպության անդամ՝ հեղինակ, նրա գործունեությանը մասնակցել ֆիզիկական անձինք (ներառյալ՝ անհատ ձեռնարկատերերը), որոնք Կազմակերպության Իրավատերերի խորհրդի նախագահի անունով Կազմակերպության Իրավատերերի խորհրդին անմիջականորեն կամ Կազմակերպության տարածքային առանձնացված ստորաբաժանման՝ մարզային մասնաճյուղի կամ Կազմակերպության պաշտոնական կայք-էջի (www. Armauthor. am) միջոցով ներկայացնում են Անդամության դիմում և Կազմակերպության հետ կնքում Հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարման լիազորություններ փոխանցելու (զիջելու) մասին պայմանագիր:Կարդալ ավելին
Տեսադարան
Տեսնել բոլորը