Գործընկերներ
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող հասարակական կազմակերպությունը «Հեղինակների և կոմպոզիտորների ընկերությունների միջազգային համադաշնության» /CISAC/ անդամ է, որին անդամակցում է 111 պետության 228 կազմակերպություն:
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» գործընկերային հարաբերություններ է հաստատել և ունի «Փոխադարձ շահերի ներկայացման մասին» կնքված պայմանագրեր 40-ից ավելի հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կառավարում իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հետ:
Համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։


